News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

South Stream Transport B.V. եւ Siemens AG ընկերությունները պայմանագիր են կնքել՝ «հարավային հոսքի» ծովային հատվածի համար վերահսկիչ-չափիչ սարքեր ու էլեկտրոնային համակարգեր մատակարարելու: Այս մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրությունում:

Փաստաթղթի համաձայն՝ Siemens-ը Ռուսաստանում ու Բուլղարիայում ափամերձ շրջաններում հեռահաղորդակցվող սարքավորումներ ու ավտոմատ վերահսկման ու կառավարման համակարգեր կտեղադրի:

Հաղորդվում է, որ «Հարավային հոսք» գազատարի ծովային հատվածը բաղկացած կլինեն չորս զուգահեռ խողովակներ, որոնք կանցնեն Սեւ ծովի հատակով: Յուրաքանչյուր խողովակի երկարությունը կազմում է ավելի քան  930 կմ:

«Հարավային հոսքի» ծովային հատվածի կառուցումը կսկսվի այս տարվա աշնանը: 2015-ին առաջին խողովակաարը շահագործման կհանձնվի, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ