News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կփորձի ավանդ ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

ԱՊԱ-ն հայտնում է, որ լրագրողների հետ զրույցում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել է, որ հաջորդ ամսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի   նախատեսված այցը քաղաքական լուրջ նշանակություն ունի:

Նա հիշեցրել է, որ նախագահ Ֆ. Օլանդը մտադիր է այցեր կատարել Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան: «Այցի հիմնական նպատակներից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն աջակցելը: Այս հիմնախնդրի լուծումը մեծ հնարավորություններ կբացի երկու երկրների համար: Երկրորդ նպատակն է ցույց տալ, որ այս տարածաշրջանը ինքնիշխան է եւ կարող է վճռել իր ապագան:  Մենք տարածաշրջանի երկրների միջեւ խաղաղ եւ բարեկամական հարաբերությունների կողմնակից ենք», - հայտարարել է դեսպանը: Օլանդի այցն Ադրբեջան նախատեսված է մայիսի 11-12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ