News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Mozilla ընկերության գործադիր տնօրեն Բրենդան Այկը հրաժարական է տվել՝ իր կողմից նույնասեռ ամուսնությունները չընդունելու կապակցությամբ առաջացած սկանդալի պատճառով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այկը, որը ընկերության հիմնադիրներից է, իր պաշտոնում նշանակվել էր այս տարվա մարտի վերջին:

Հաղորդվում է, որ նա նաեւ հրաժարվել է Mozilla Foundation ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրենների խորհրդի իր պաշտոնից:

Իմանալով, որ Այկը նշանակվել է ընկերության ղեկավարի պաշտոնում՝ գեյ-ակտիվիստները ինտերնետում բողոքի ակցիաներ են կազմակերպել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ