News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհամբեր սպասում է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, ինչի մասին  գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նաեւ հայտնել է, որ ուրախ էր ԵԱՀԿ ՄԽ դեսպաններին Վիեննայում ծանոթացնելու եւ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը համաձայնեցնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է ապրիլի  4-ին Մոսկվայում:

Ավելի վաղ Հաագայում միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման արդյունքների համաձայն, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքի հաղորդագրության, որոշվել էր արտգործնախարարների հանդիպում կազմակերպել ապրիլին՝ Մոսկվայում: Նշենք, որ արտգործնախարարների հանդիպման նպատակն է բարձր մակարդակի հանդիպում նախապատրաստելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ