News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգա Բոկերիան երկրի գլխավոր դատախազության կողմից հարցաքննության է կանչվել։

«Բոկերիան պետք է հարցաքննությանը ներկայանա ապրիլի 4-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում երկրի նախագայի պահեստային ֆոնդի եւ բյուջետային միջոցներով իրականացված մեծ չափերի ոչ նպատակային ծախսումների մասով առկա փաստերի վերաբերյալ վկայություններ տալու նպատակով»,-ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ գործը գաղտնիության դրոշմի տակ է առնված, իսկ հետաքննությունը վարում է դատախազության քննչական բաժինը։ Գիգա Բոկերիան զբաղեցրել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Սահակաշվիլիի նախագահության տարիներին՝ 2010թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. նոյեմբեր ամսիները։

Հիշեցնենք, որ մարտի վերջին Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել էր նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մի քանի քրեական գործերի մասով որպես վկա հարցաքննության կանչելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ