News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանը 1 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի բացած հատուկ հաշվեհամարին, որտեղ արված հանգանակություններն ուղղվելու են քեսաբահայերին օգնելու գործին: 500.000 դրամի չափով նվիրատվություն էլ կատարել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը:

«Մեր խորին ցավակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի եւ մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի եւ սիրիահայ ազգաբնակչությանը եւ պատրաստակամություն հայտնում բարոյական ու նյութական հնարավոր միջոցներով մեղմել նրանց վիշտն ու կորուստը: 21-րդ դարում էլ ժողովուրդների գոյապահպանումը հիմնվում է ինքնօգնության վրա: Կոչ ենք անում հայաստանյան հասարակությանը եւ համայն հայությանը միավորվել, անտեսել միջկուսակցական, միջխմբային տարաձայնությունները եւ համախմբվել քեսաբահայությանը, սիրիահայությանն ու սիրիացիներին օգնելու գաղափարի շուրջ»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նվիրատվությունները կարող եք փոխանցել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին`

247010003090 (ՀՀ դրամ)

247010003090/0001 (ԱՄՆ դոլար)

SWIFT: ASHBAM22

Տպել
Ամենաշատ