News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսի ենթադրությունը, թե Ռուսաստանը, հնարավոր է, ցանկանում է Վրաստանի եւ Հայաստանի միջոցով Իրանի հետ ցամաքային կապ հաստատել, անհիմն չէ: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին: Ըստ նրա՝ Ռոջերսի կարծիքը տրամաբանական է, սակայն դա չի նշանակում, թե դա անպայման կկատարվի:

«Այս  ենթադրությունը հիմք ունի, քանի որ Հայաստանի տարանցիկ կապը հիմնականում Վրաստանով է: Այն միայն հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ կապ ունի: Իրանի հետ ավելի քիչ, տարանցման հիմնական ուղին Վրաստանն է: Ենթադրությունը տրամաբանական է նաեւ այն համատեքստում, որ Ռուսաստանն իր ռազմաբազան ունի Հայաստանում եւ բնականաբար ցանկանում է այն սպասարկել ցամաքային ճանապարհով, որպեսզի այդ ամենն ավելի էժան եւ արդյունավետ լինի: Ռոջերսի ենթադրությունը տրամաբանական է նաեւ այն համատեքստում, որ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը եւ անկանխատեսելի է գործում»,- Սեսիաշվիլիի խոսքերն է փոխանցում «Գռուզիա Online»-ը:

Նշենք, ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը Fox News-ի եթերից հայտարարել էր, որ Ուկրաինայի ճգնաժամին զուգընթաց, Ռուսաստանը սկսել է ռազմական ուժերը մոտեցնել Վրաստանին, եւ ենթադրություն էր հայտնել, որ միգուցե Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի եւ Հայաստանի միջոցով Իրանի հետ ցամաքային կապ հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ