News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ օրենսդրական մարմնի վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Մարկ Քիրքը ապրիլի 4-ին նոր բանաձեւ են ներկայացրել, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահին հայ-թուրքակական հարաբերություններում հասնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությանը ամբողջական ճանաչմանը եւ մասնավորապես այդ հարաբերություններում ճշմարտության հենքի վրա հավասարության ու կառուցողականության սկզբունքների կառուցմանը։ Օրինագծի համահեղինակներ են սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Էդ Մարքին,- հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

«Ամերիկայի Հայ դատի գրասենյակն իր երախտիքն է հայտնում սենատորներ Մենենդեսին եւ Քիրքին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված անկոտրում ջանքերի համար»,- մասնավորապես նշվում է հաղորդագրության մեջ։ «Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին մենք առավել եւս պատրաստ ենք միավորել մեր ջանքերը Սենատի մեր ընկերների հետ՝ ցեղասպանությունը կանխարգելող այս կենսական կարեւորության օրինագիծը հաստատման հասցնելու համար»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը։

Օրինագիծը ներկայացնող սենատորները խոսել են Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույցների, հերքման եւ մոռացման հետեւանքների եւ Միացյալ Նահանգների ու հյուսիսատլանտյան դաշինքի՝ փաստը ճանաչած երկրների ու կազմակերպությունների շարքին միանալու անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ