News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերը տարհանումից առաջ վերապրել են իրենց նախապապերի՝ ցեղասպանության ժամանակ ապրած զգացումներն ու ողբերգությունը։ Այդ մասին ապրիլի 4-ին, «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունից հետո կայացած քննարկման ժամանակ հայտարարել է ֆիլմի ռեժիսոր, լրագրող Նանե Բագրատունին։

Նրա խոսքերով, տնտեսական եւ ռազմավարական տեսանկյունից սիրիական հայաբնակ Քեսաբ բնակավայրը  շատ մեծ նշանակություն ունի արաբական աշխարհի համար։ «Քեսաբը հրաշալի վայր է նաեւ հանգստի համար»,-ընդգծել է ռեժիսյորը։ Նա հավելել է, որ հաշվի առնելով Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ առկա տարաձայնությունները, քեսաբցիներին մինչեւ վերջին հարձակումը միայն իրենց վարքով ու ապրելակերպով է հաջողվել 2 տարի խույս տալ առճակատումների էպիկենտրոնից։

Քննարկման մեկ այլ մասնակից, քեսաբահայ Հակոբ Քորթմոսյանն ընդգծել է, որ Քեսաբն այլեւս անցյալ չէ, այն ներկա է ու ապագա։ «Քեսաբցիներն այսօր կան միայն Քեսաբի շնորհիվ. այն պատմական հայկական Կիլիկիայից մնացած միակ մասնիկն է»,-նշել է նա։

Խոսելով քեսաբահայերի ակնկալիքների մասին՝ Հակոբ Քորթմոսյանն ասել է, որ խնդրի ընկալումն ու ճշմարտությունը պետք է հասնեն լիազոր մարմիններին։ «Մենք ուզում ենք, որ Քեսաբն ապառազմականացվի, եւ տեղացիներն իրենց տները վերադառնան։ Հայաստանը պետք է քեսաբահայերի վերջին տարհանումները որպես փաստարկ ներկայացնի աշխարհին, որ թուրքը թուրք է մնում։ Նրանք կողոպտում են հայ ընտանիքների Քեսաբում մնացած ունեցվածքը, տեղափոխում Թուրքիա եւ վաճառում»,- ընդգծել է Հակոբ Քորթմոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ