News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ ապրիլի 4-ին նամակ է հղել Տիգրան Սարգսյանին:

Նամակում, որում մասնավորապես ասված է՝ «Հարգարժան Տիգրան Սուրենի,

Ըմբռնումով եմ գնահատում Ձեր հրաժարականի որոշումը եւ հավատում, որ այսուհետ եւս, անկախ Ձեր զբաղեցրած պաշտոնից ու գտնվելու վայրից, Ձեր գործունեությունը նվիրվելու է մեր ժողովրդի ու պետության շահերին:

Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ մեր 6-ամյա համագործակցության, ուղղակի ասեմ` համատեղ աշխատանքի համար: Պետք է ընդգծեմ, որ անցած այդ տարիները բավական արգասավոր էին ՀՀ կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող օժանդակության առումով: ԼՂՀ-ում իրականացված մի շարք կարեւոր ծրագրերում առկա են Ձեր անմիջական մասնակցության շոշափելի հետքերը: Դուք միշտ սրտացավորեն եք հետեւել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումներին եւ նպաստել, որ դրանք ընթանան դրական առաջընթացով:

Ամենայն հաջողություններ Ձեզ հետագա կյանքում»:

Նշենք, որ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Վարչապետի դիմումը բավարարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ