News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քեսաբից տարհանված 150 հայ ընտանիքներ ներկայումս Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում են ապաստան գտել։ Այս մասին ապրիլի 4-ին հայտնել է հայկական համայնքին արտակարգ օգնության տրամադրմամբ զբաղվող գործադիր կոմիտեի անդամ Կարո Մանչիկյանը, որ տեսազանգի միջոցով Երեւանի հետ էր կապվել անմիջապես Լաթաքիայի հայկական եկեղեցուց։ Նրա խոսքերով, քեսաբահայերը երազում են իրենց տները վերադառնալ։ «Նույնիսկ եթե այնտեղ մեր տներն ու ունեցվածքը չգտնենք, միեւնույնն է՝ ուզում ենք հայրենի հողը վերադառնալ»,- քեսաբահայերի ցանկությամբ է կիսվել Կարո Մանչիկյանը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան սիրիական Քեսաբ քաղաքը լայնամասշտապ հարձակման էր ենթարկվել երկրի ընդդիմության զինված ավազակախմբերի կողմից։ Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ ներխուժել էին Սիրիա Թուրքիայի տարածքից։ Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել է Լաթաքիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ