News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դերասան Աշոտ Մելոյանի (նկարահանվել է նաեւ «Կարգին հաղորդման» մեջ) եղբորորդուն՝զինծառայող Գոռ Մելոյանը արդեն 2 օր է, ինչ գտնվում է Մուրացանի հոսպիտալում: NEWS.am-ի թղթակցին Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նրա առողջական վիճակը լավ է, ջերմություն չունի, ոտքը եւս լավ է:

«Ստուգումները որեւէ լուրջ խնդիր ցույց չեն տվել, մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում լրացուցիչ ստուգումների համար, հետո դուրս կգրվի, եւ կշարունակի ծառայությունը»,- ասաց մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Աշոտ Մելոյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ երկու ամիս է Գոռ Մելոյանը գտնվում է հիվանդանոցում, ունի ջերմություն եւ դժվարությամբ է քայլում ոտքի ցավի պատճառով: Գոռ Մելոյանը զորակոչվել է 2013թ դեկտեմբերին, իսկ մինչ բանակ գնալը՝ մոտ մեկ տարի առաջ, կրունկի շրջանում՝ ջլի հատվածում,  վիրահատություն է տարել, 7 կար են դրել: «Երեւի թե այդտեղից ինչ-որ զարգացումներ են եղել, ոտքը ուռած է, խնդրել եմ, լուսանկար է արել եւ ուղարկել, որտեղ ակնհայտ երեւում է երկու ոտքերի միջեւ տարբերությունը: Երկու ամիս է՝ երեխան ջերմում է, մենք ահազանգում ենք, փոխարեն լուծում տան, մի բան էլ ասում են, թե մենք կլյաուզա ենք անում»,- նշել էր նա:

Տպել
Ամենաշատ