News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայերի միությունը հայաբնակ սիրիական Քեսաբ քաղաքի վրա հարձակումը դատապարտելու եւ խիստ միջոցներ ձեռնարկելու հորդորով դիմել է միջազգային հանրությանը։

«Բավական ժամանակ է՝ ուշադիր հետեւում ենք Սիրիայում ընթացող իրադարձություններին եւ մշտական կապի մեջ ենք գտնվում այդ երկրում առկա հայկական սփյուռքի հետ՝ հնարավորությունների չափով օգնություն տրամադրելու համար»,- AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայրերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ այսօր միջազգային հանրության աչքի առաջ Քեսաբը մեր պատմության սարսափելի էջերը կրկին անգամ հիշեցնող ողբերգություն է ապրում։ «Մենք չենք կարող հաշտվել նմանատիպ ճչացող անարդարության հետ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որ միավորում է այդ երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։

Բացի այդ, ՈՒՀՄ-ն Ուկրաինայում առաջին հասարակական կազմակերպությունն էր, որ ԵՄ-ի թափանցիկության ռեեստրի մաս է կազմել, եւ մոտ ապագայում էլ կարող է ուկրաինական հասարակական կազմակերպություններից առաջինը ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի խորհրդատու անդամի կարգավիճակ ստանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ