News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նավթի եւ գազի հսկան կավե ոտքերով է: Ադրբեջանը, որը պատրաստ է գազ մատակարարել «ողջ Եվրոպային», չի կարողանում բավարարել սեփական պահանջները:  не

Haqqin.az-ը հայտնում է, որ խորհրդարանի ապրիլի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը հայտարարել է, որ պետության փողերը չեն բավարարում բոլոր  գյուղերի գազամատակարարման համար: Նա առաջարկել է մտածել գյուղերում կենսագազ օգտագործելու հնարավորությունների մասին:

«Կենսագազ ասելով, հավանաբար, նկատի ուներ գոմաղբի, թափոնների վերամշակումից առաջացող գազը, որից օգտվել են մեր նախնիները: Իսկապես, գյուղերում այդ «հումքը» բավական շատ է, այդ պատճառով էլ փոխխոսնակը գյուղացիներին առաջարկում է ջերմություն ստանալու պարզունակ, նախնադարյան միջոցների անցնել: Իսկ որ Ադրբեջանն այնքան գազ ունի, որ մենք պատրաստ ենք ապահովել ողջ Եվրոպան, որն արդեն հազարավոր կմ-եր գազատար է կառուցել դեպի  հարեւան Վրաստանի ամենահեռու գյուղերը, որ նախագահ Ալիեւը հանձնարարել է գազ տեղ հասցնել Ադրբեջանի յուրաքանչյուր գյուղ, ինչպես եւ էր խորհրդային տարիներին, փաստորեն, մեր խորհրդարանն այդ մասին տեղյակ չէ: Երիտասարդությունն էլ փախչում է գյուղից, այդ թվում նաեւ՝  անհարմարավետ կենցաղի պատճառով: Եվ պատահական չէ, որ Գյադաբեյի շրջանի գյուղերի բնակիչները ցանկանում են Վրաստան տեղափոխվել, որտեղ ցանկացած գյուղում հաստատ ադրբեջանական գազ կլինի: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է ջեռուցում իր առանձնատունը փոխխոսնակ Վալեհ Ալեսքերովը: Մի՞թե աթարով», - նշում է աղբյուրը:

Ըստ միջազգային մի շարք փորձագետների՝ Ադրբեջանը խիստ չափազանցնում է նավթի եւ գազի իր ունեցած ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ