News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թումոյի խորհրդի անդամ եւ Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլի երկրորդ կեսին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթվա ընթացքում Րաֆֆին կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կտա հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների եւ կառավարության անդամների հետ: Հաղորդում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից: 

Րաֆֆի Գրիգորյանը եւ իր թիմակիցները ղեկավարում են Թվիթերի կարեւորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ տվյալների շտեմարանը, վեբ սպասարկիչները եւ ծրագրերի դարանները: Նախքան Թվիթերը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Րաֆֆին համահիմնադրել է անձնական էներգախնայողության նախագիծը՝  WattzOn, ղեկավարել խորհրդատվական ընկերություն, ինչպես նաեւ դասավանդել է Նյու Յորքի համալսարանի Ինտերակտիվ հեռահաղորդակցության բաժնում:

Ապրիլի 18-ին Րաֆֆին կանցկացնի դասախոսություն Ծրագրային մշակման կառավարման թեմայով՝ «Այն, ինչ կարեւոր է» խորագրով, որտեղ կներկայացնի Թվիթերում իր աշխատանքային փորձառությունը:

Րաֆֆին կվարի նաեւ առաջադեմ ծրագրավորման դասընթաց, որը բաց կլինի համալսարանի ուսանողների եւ ՏՏ ոլորտի մասնագետների համար, որի ընթացքում մասնակիցներին կծանոթացնի Թվիթերի API-ին, եւ միջին մակարդակի դասընթաց Թումո պատանիների համար գրագետ կոդավորման մեթոդների մասին:

Րաֆֆի Գրիգորյանի դասախոսության եւ դասընթացների մասին հավելյալ տեղեկությունները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ