News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի կառավարությունը չի ծրագրում վերանայել 2013-ին կնքված Արտադրանքի բաժանման մասին պայմանագիրը Shell-ի ու Chevron-ի հետ՝ կապված բնական գազի տարատեսակներից մեկի հանույթի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը:

«2013-ին Shell ու Chevron ընկերությունների հետ կնքված պայմանագրերը գործող են ու դրանց դրույթները չեն վերանայվելու»,-ասել է Պրոդանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարտին տնտեսական զարգացման ու առեւտրի նախարար Պավել Շերեմետան հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է կատարել երկրում բնական գազի հանքավայրերի մշակման վերաբերյալ պայմանագրերը:

Ուկրաինական երկրաբանական ծառայության գնահատականներով՝ հանքավայրի պաշարները կազմում են  2 տրլն խմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ