News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սկզբում ՆԱՏՕ-ի արեւելաեվրոպական մասնակիցների տարածքում Դաշինքի ռազմական նախապատրաստության եւ պարտականությունների կատարման գործընթացը դանդաղ կլինի, քանի որ անդամ երկրները հեռացել են գաղափարից, որ պետք է նման գործողությունների վերադառնան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կոնֆլիկտների հետազոտության եւ վերլուծության բրիտանական անկախ կենտրոնի ներկայացուցիչ Քրիստոֆեր Լանգթոնը:

Բացի այդ, հավելել է նա, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներքին քաղաքական գործընթացները: Անդրադառնալով այն հարցին, կարող է արդյոք Դաշինքի ռազմական ներկայության ուժեղացումն իր արեւլաեվրոպական անդամների տարածքում հանգեցնել Ռուսաստանի պատասխանի, նա նշել է. «Դժվար թե սա պատճառ դառնա ռուսական ուժերի տեղակայման համար Ռուսաստանի արդի սահմաններից դուրս: Այնուամենայնիվ, սա կարող է անհրաժեշտության դեպքում արդարացում ծառայել ռուսական կողմին»:

Պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանի վերջին գործողությունները չեն վկայում, որ ՆԱՏՕ-ն կարեւոր դեր չի խաղում հետխորհրդային միջավայրում, Քրիստոֆեր Լանգթոնը կարծիք է հայտնել, որ Դաշինքը որոշիչ դեր է խաղում տվյալ տարածաշրջանում: «Սակայն դերը միայն ռազմական կողմում չի կայանում, սա ռազմա-քաղաքական դեր է»,- ընդգծել է փորձագետը, միաժամանակ հավելելով, որ այդ ենթատեքստում անհրաժեշտ է հասկանալ ՆԱՏՕ-ի անդամների եւ նրա գործընկերների միջեւ տարբերությունը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Դաշինքը մտադիր է ուժեղացնել իր ներկայությունն իր արեւելաեվրոպական անդամների տարածքում: Դաշինքը որոշել է նաեւ դադարեցնել «ցանկացած տեսակի ռազմական եւ գործնական համագործակցություն Ռուսաստանի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ