News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Autodesk, «Բիոփրինթինգ Սոլյուշնս» եւ Can Touch ընկերությունների կողմից կազմակերպված մարդկային երիկամի եռաչափ մոդելի նախագծման ռուսական մրցույթի հաղթող է դարձել Նիկիտա Ռեպլյանսկին՝ Ուլյանովսկից։ Մրցույթն իրականացվել էր՝ նպատակ ունենալով կենսատոխնոլոգիայի ամենահեռանկարային ուղղություններից մեկի՝ եռաչափ կենսափրինթինգի զարգացման գործընթացին տաղանդավոր դիզայներների ուշադրությունը հրավիրել։

Մրցույթի մասնակիցներին առաջարկվել էր ստեղծել մարդու ամենաբարդ օրգաններից մեկի՝ երիկամի նախագծային մակետը՝ կտրվածքով եւ համապատասխան գույնով։ Արդյունքների ամփոփման ժամանակ գնահատվել է չափահաս մարդու երիկամի անատոմիայի՝ մակետում վերարտադրման ճշտությունը եւ մակետի՝ եռաչափ տպիչի վրա գիպսի կիրառմամբ եվ գունավորմամբ նախատիպավորման պատրաստ լինելու աստիճանը, հաղորդում է Gazeta.ru-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ