News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուս-հայկական կազմակեպությունների համակարգող խորհուրդը դիմել է  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին՝ կապված Քեսաբ քաղաքի իրադարձությունների հետ:

NEWS.am-ը ներկայացնում է այդ դիմումի տեքստը.

«Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները շատ են հիշեցնում հայ ժողովրդի պատմության հարյուր տարվա վաղեմության ողբերգական էջերը, երբ սուլթանական եւ երիտթուրքական իշխանությունները  նպատակաուղղված ոչնչացրին Օսմանյան կայսրությունում ապրող հայությանն ու ողջ քրիստոնեական բնակչությանը: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այժմ տպավորություն է  ստեղծվում, որ աշխարհը կրկին բախվում է բարբարոսական օսմանյան ժառանգությանը, բայց մի փոքր փոփոխված կերպարով, որն իհարկե չի փոխում նրա էությունը:

1915թ.-ին թուրքական իշխանությունները գրավեցին սիրիական Քեսաբ քաղաքը եւ տեղահանեցին նրա բնակիչներին, որի ժամանակ սպանվեց ավելի քան 5000 տեղացի հայ: Այդ թիվը կարող է աճել, եթե միջազգային հանրությունը շտապ համապարփակ միջոցներ չձեռնարկի Սիրիայի քրիստոնյաներին պաշտպանելու համար: Ցեղասպանությունը չպետք է կրկնվի 21-րդ դարում:

Աշխարհ, ականատես դարձավ սարսափելի վայրագությունների Սիրիայի  տարածքում, որի ժողովուրդն ու ղեկավարությունը բոլոր կրոնների ներկայացուցիչներին, այդ թվում եւ  քրիստոնյաներին վերաբերվել եւ վերաբերվում են անփոփոխ բարյացակամությամբ:

Որպես նոր ցեղասպանության դրդրողներ, ոգեշնչողներ ու կատարողներ հանդես են գալիս պաշտոնական Թուրքիան, նրա դաշնակիցները եւ ալեւիներին թշնամի համարող մի քանի պետություններ:

Մարտի 21-ին Քեսաբում տեղի ունեցավ նախապես պլանավորված   վանդալիզմի ակտ, որը իրականացրին «Ալ Կաիդայի» եւ «Ֆրոնտ Ան-Նուսրա» խմբավորման ահաբեկիչները, որոնք Անկարայից ամբողջական ռազմական եւ նյութատեխնիկական ապահովություն էին ստանում:

Ուշադրության է արժանի այն, որ Թուրքիան փորձել է ոչնչացնել հայաբնակ Քեսաբը հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

Թուրքական կառավարիչների երազանքն է գրավել Սիրիան եւ ոչնչացնել նրա քրիստոնյա բնակչությանը: Բավական է վկայակոչել վերջերս հրապարակված տեղեկատվության արտահոսքը թուրքական զորքերի Սիրիա ներխուժման պլանների մասին:

Խնդրում ենք Ձեզ դատապարտել Թուրքիայի իշխանություններին, ստիպել Անկարային հրաժարվել ահաբեկչական կազմակերպությունների եւ խմբավորումների հանցավոր աջակցությունից, ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը եւ անել ամեն ինչ՝ ահաբեկչական հարձակումների զոհերին աջակցելու համար»:

Նամակի պահանջին են միացել ՌԴ-ում գործող շուրջ հայկական 15 կազմակերպություններ, որոնց թվում են Ռուսաստանի Համշենի սփյուռքը, Ռուասաստանի Ջավախքի սփյուռքը, Ռուսաստանում  Երկրապահ կամավորների միությունը, Ռուս –հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների կենտրոնը եւ այլն:

Տպել
Ամենաշատ