News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հասարակությունն իր վրդովմունքն է հայտնել քեսաբյան դեպքերի կապակցությամբ։ Ինչպես տարածված հաղորդագրության մեջ է նշվում, 2014թ. մարտի 21-ից 24-ը հայաբնակ սիրիական Քեսաբ քաղաքը եւ շրջակա գյուղերը միջազգային ահաբեկչական խմբավորումների հարձակման զոհն են դարձել։ «Տագնապալից է այն, որ Սիրիայի տարածքում գործող այդ խմբավորումներն իրենց աջակցությունն են գտնում մի շարք երկրների, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի կողմից։ Հնարավոր է՝ այդ երկրում որոշել են վերջակետ դնել սահմանակից շրջանների հայաթափման գործընթացին, ինչպես եւ 1909 եւ 1915թթ. էին իրականացրել։ Հայոց ցեղասպանությունից գրեթե մեկ հարյուրամյակ է անցել, եւ միջազգային հանրությունը նշելու է մարդկության պատմության մեջ իրապես ողբերգական այդ տարեթիվը՝ նմանատիպ հանցագործությունները կանխարգելելու նպատակով։ Բայց, ցավոք սրտի, պատմությունը կրկնվում է։ Մենք ականատեսն ենք դարձել ծայրահեղական խմբավորումների՝ խաղաղ բնակչության վրա հարձակման, տարհանման եւ էթնիկ զտումների։

Հետեւաբար մենք՝ Ռուսաստանի հանրության սույն ակցիայի մասնակիցներս, հայտարարում ենք, որ

- Վճռականորեն քննադատում ենք Քեսաբի եւ Սիրիայի մյուս շրջանների բնակչության վրա իրականացված հարձակումները, որոնք ապակայունացնում են Մերձավոր Արեւելքում տիրող իրադրությունը, եւ մեր համերաշխությունն ենք հայտնում Քեսաբի բնակչությանը,

- Քննադատում ենք խաղաղ բնակչության հանդեպ բռնության կիրառումը, ինչպես նաեւ առանձին էթնիկ եւ կրոնական խմբերի՝ իրենց պատմական բնակության վայրերից արմատախիլ անելու նպատակով իրականացված էթնիկ զտման փորձերը,

-Կոնֆլիկտի կողմերին հորդորում ենք՝ պահպանելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, խաղաղ ճանապարհով լուծել բոլոր առկա ներպետական եւ միջպետական հակասությունները,

-Աջակցություն ենք հայտնում Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ պետությունների՝ սիրիական ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծմանն ուղղված ջանքերին,

- Կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին եւ բոլոր այլ միջազգային կազմակերպություններին ու պետություններին Քեսաբյան դեպքերը հետաքննելու մեխանիզմներ ստեղծել, կանխարգելել ուժի կիրառման հետագա դեպքերը եւ պայմաններ ապահովել՝ խաղաղ բնակչության՝ իրենց հայրենի տները վերադառնալու համար,

- Հորդորում ենք Ռուսաստանի կառավարությանը մարդասիրական օգնություն ցուցաբերել  Քեսաբից տարհանված խաղաղ բնակչությանը, որ ժամանակավոր ապաստան է գտել Սիրիայի հարակից շրջաններում եւ օգնության խիստ կարիք ունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ