News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը արձանագրել է, որ պարտք վերցված գումարների կեսը, որոնք նախատեսված են եղել գազի դիմաց Ուկրաինայի պարտքի մարմանը, ըստ նշանակության չեն ծախսվել:

«Նախորդ տարվա դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային զեղչ տրամադրելու վերաբերյալ, գինը նվազեցվել է մինչեւ 268,5 դոլար՝ հազար խմ-ի համար: Զեղչը տրամադրվել է այն հաշվով, որ Ուկրաինան ամբողջությամբ կվճարի գազի դիմաց պարտքերը եւ ընթացիկ մատակարարումները: Միաժամանակ հստակ նշվել է, որ եթե Ուկրաինան չկատարի իր պարտավորությունները, ապա երկրորդ եռամսյակում գազի զեղչ չի տրամադրվի»,-նշել է «Գազպրոմի» ղեկավարը HTB-ին տված հարցազրույցում:

Միլլերը նշել է, որ «պարտքը չի մարվել, ընթացիկ մատակարարումների համար վճարումներն ամբողջությամբ չեն արվել, մարտի համար ընդհանրապես ոչ մի դոլլար չենք ստացել եւ հայտնի չէ, թե երբ կվճարեն մարտի մատակարարումների համար»:

«Համապատասխանաբար, զուտ մեխանիկորեն, պայմանագրի պայմանների համաձայն, երկրորդ եռամսյակի համար զեղչը չի երկարաձգվել»:

«Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահը նաեւ պարզաբանել է մեկ այլ՝ նմանապես 1000 խորանարդ մետրի համար 100 ԱՄՆ դոլարի չափով զեղչի չեղյալ համարելու պատճառները։ Այն անմիջական կապ ունի խարկովյան համաձայնությունների չեղարկման հետ։ Համապատասխան օրենքը ՌԴ նախագահի կողմից ստորագրվել է ապրիլի 2-ին։

«Խարկովյան համաձայնությունների ուժի մեջ լինելու ողջ ընթացքում ընդհանուր առմամբ 11 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլարի չափով զեղչ է տրամադրվել։ Սա այն գումարն է, որ ներկայիս պայմաններում պետք է Ռուսաստանի կառավարությանը, ռուսական բյուջեին հասներ։ Եվ այսօր արդեն երկրի ղեկավարության կողմից հարց է բարձրացվում, թե ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն պարտքը մարելու համար»-նշել է նա։

Միլլերը նաեւ ընդգծել է, որ Կիեւին տրամադրվող գազի գնի բարձրացումը «Գազպրոմի» համար ավտոմատ կերպով ռուսական վառելիքի՝ Ուկրաինայի տարածքով փոխանցման տրանզիտային գների աճ է նշանակում, ինչը համապատասխան պայմանագրում՝ տարիֆի հաշվարկման համար սահմանված բանաձեւով է ենթադրվում։

Նշենք, որ «Ուկրանինայի Նեֆտոգազ» ընկերության պարտքը՝ մարտին իրականացված մատակարարումները համար ներառյալ, 2 միլիարդ 200 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ