News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիան պետք է դանդաղեցնի ատոմային էներգետիկայից հրաժարվելու բարեփոխումների իրականացումն ու անցումն այլընտրանքային աղբյուրների, ինչպես օրինակ քամին եւ արեւի ջերմությունը: Նման կարծիք է հայտնել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը գերմանական Bild am Sonntag-ին տված հարցազրույցում:

«Ես խորհուրդ եմ տալիս սահմանափակել արեւային եւ հողմային էներգետիկայի զարգացման արագությունը»,- նշել է նա: Եվրահանձնակատարի կարծիքով հիմնական խնդիրն այն է, որ դեռ չի հաջողվում խուսափել կորուստներից մեկ տեսակ էներգիայից մյուսին անցնելու դեպքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդ որում էներգիան, ինչպես նշել է Էտինգերը, չի պահպանվում, ինչի հետեւանքով հավելյալ վնասներ են կրում այս օբյեկտների օպերատորներ: Սա թանկ կարող է արժենալ հասարակ գերմանաիցների համար, քանի որ աճում են էլեկտրականության եւ ջեռուցման վարձավճարները:

Էթինգերը Գերմանիայի համար անհրաժեշտ է համարում էլեկտրակայանների օգտագործումը, որոնք գորշ քարածուխեվ են աշխատում: Սա կարող էր Գերմանիային ավելի անկախ դարձնել էներգակիրներ ներկրողներից:

Հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարությունը «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո որոշում ընդունեց մինչեւ 2022թ.-ը շահագործումից հանել գերմանական 17 էլեկտրակայանները: Էլեկտրաէներգիայի պակասը պետք է լրացվի  էկոլոգիապես մաքուր աղբյուրներից եւ էներգետիկ ցանցի արդյունավետության բարձրացմամբ: Ընդ որում Էթինգերը չի բացառել Գերմանիայի վերադարձը խաղաղ ատոմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ