News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, հնարավոր է, կայանա ընթացիկ ամսվա վերջին:

Ինչպես NEWS.am-ին հայտնի է դարձել իր տեղեկատվական աղբյուրից, կա մեծ հավանականություն, որ նրանց հանդիպումը կկազմակերպվի Պրահայում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-25-ին Պրահայում տեղի կունենա բարձր մակարդակի հանդիպում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» ծրագրի 5-ամյակին:
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նրանք քննարկել են երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ