News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը «խիստ քայլեր» կձեռնարկի իր ագրարային շուկայի պաշտպանության համար ԱՊՀ կազմից Ուկրաինայի դուրս գալու կամ Եվրամիության հետ նրա ասոցացման դեպքում, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Վոլգոգրադում գյուղերի պատգամավորների համագումարի ժամանակ նա ընդգծել է, որ քայլերը ձեռնարկվելու են ԱՀԿ շրջանակներում:

«Եթե մեր ուկրաինացի գործընկերը դուրս գան ԱՊՀ կազմից, կան ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքեն, իսկ նրանց ներկա ղեկավարները խոսում են այդ մասին, մենք ստիպված կլինենք վերանայել համագործակցության պայմաններն ագրարային բիզնեսի շրջանում եւ քայլեր ձեռնարկենք ԱՀԿ շրջանակներում ռուսական ագրարային շուկան պաշտպանելու համար»,- ասել է Մեդվեդեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 Նա ընդգծել է. «Սա խիստ որոշում է, սակայն մենք ստիպված կլինենք գնալ դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ