News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիական Հալեպ քաղաքի հայկական թաղամասը ապրիլի 12-ին հրթիռակոծման է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:

Հրթիռակոծման հետեւանքով երկու հայ է զոհվել՝ Սաքո Աշնալիքյանն ու Լեւոն Գեւորգյանը, եւս վեց հայեր վիրավորվել է՝ Վրեժ Յաղուպյանը, Ժակ Թիքիրմենչյանը, Հարութ Աբիկյանը, Սարգիս Օրուլյանը, Հասմիկ Մանուել-Թութունջյանը, Կարող Կրակուլյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը նույնպես հրթիռային գնդակոծման էր ենթարկվել, որի հետեւանքով մասամբ վնասվել էր հայկական «Սահակյան» վարժարանի շենքը, հայկական համայնքին պատկանող «Կիլիկա» շենքը:

Նշենք, որ նախքան արյունոտ իրադարձությունների սկիզբը Սիրիայում բնակվում էր մոտ 60-70 հազար հայ: Նրանց կեսից ավելին բնակվում էր Հալեպում, մյուս կեսը Լաթակիայում, Հոմսում, Ղամիշլուում, Հասաքում, Յաղուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ