News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի առավոտյան Ինդոնեզիայի արեւելյան հատվածում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են երկրի Օդերեւութաբանության, կլիմայաբանության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունից:

Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մոլուկի նահանգի Սաումլակի քաղաքից 172 կմ հյուսիս-արեւմուտք, օջախը գտնվել է 138 կմ խորության վրա՝ Բանդա ծովի մակերեւույթից: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինդոնեզիան այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան հրե օղակի մաս է կազմում: Երկրագնդի այդ շրջանում  տեկտոնական ամենաակտիվ սալիկներն են, որոնցից մեկը շարժվում է տարեկան 7 սմ արագությամբ: Սեյսմոլոգները տարեկան այստեղ գրանցում են 6-7 հազար երկրաշարժ՝ ավելի քան 4.0 ուժգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ