News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս օրերին Հայաստանի նախագահը քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի եւ նրանց ղեկավարների հետ, այս պահին խորհրդատվությունները շարունակվում են: Այդ մասին ապրիլի 13-ին ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ Խորհրդի եւ գործադիր մարմնի նիստի արդյուքների հիման վրա հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն, պատրաստ են մեր գործընկերներին ընդգրկել կառավարության կազմում, սակայն դա նշանակում է, որ նրանք պետք է իրենց վրա մասնակի կամ լիարժեք պատասխանատվություն վերցնեն»,- հայտարարել է Շարմազանովը:

Նրա խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու ՀՅԴ-ն պետք որոշեն՝ ընդունում են առաջարկը, թե ոչ, քանի որ բավական ժամանակ կա կառավարություն ձեւավորելու համար, առավել եւս, որ արդեն հայտնի է վարչապետի անունը:

Շարմազանովը նաեւ նշել է, որ դեռ չի քննարկվել խորհրդարանի նոր նախագահի անունը, նրա անունը կհրապարակվի Հայաստանի խորհրդարանի քառօրյա նիստի ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ