News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների քաղաքականությունը, մենք չպետք է գնանք նախկին կառավարությանը քննադատելու ճանապարհով: Այս մասին ապրիլի 13-ին ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք պետք է շարունակենք նախորդ կառավարության ձեռքբերումները՝ իրականացնելով կրթական, մաքսային եւ հարկային բարեփոխումներ: Կարեւորագույն հարցը շարունակում է մնալ Մաքսային միությանն անդամակցությունը»,- հայտարարել է Շարմազանովը՝ նշելով, որ շարունակվում է նաեւ հակակոռուպցիոն ծրագիրը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Աբրահամյանը ՀՀԿ փոխնախագահն է: Կառավարությունը կազմավորվելու է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: Նախարարներին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ