News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մոսկվայում, Սախարովի պողոտայում տեղի է ունենում խոսքի ազատության պաշտպանությանը նվիրված հանրահավաք՝ «Ճշմարտության երթ»: Ակցիայի կազմակերպիչն է «Բողոքի գործողությունների կոմիտեն»:

Ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների ակտիվիստները «Հանուն արդար ու անկախ լրատվամիջոցների», «Դեմ ենք ստին հեռուստաէկրաններից», «Հանուն բաց հասարակության, ընդդեմ անհանդուրժողականության», հաղորդում է Ազատություն ռադիոն:

ՌԲԿ-ի թղթակիցը հաղորդում է, որ 16:30-ի դրությամբ հրապարակը կիսով չափ լի էր: ՆԳՆ Մոսկվայի վարչության պաշտոնական տվյալների համաձայն ակցիային մասնակցում է «նվազագույնը 1000 մարդ»:

Մասնակիցների թվում են բանաստեղծ Լեւ Ռուբինշտեյնը, ֆիզիկոս Միխայիլ Գելֆանդը, լրագրող Սերգեյ Պարխոմենկոն: Հանդես են եկել Դմիտրի Բիկովը, դերասանուհի Լիա Ախեջակովան, գրող Լյուդմիլա Ուլիցկայան: Բեմից ելույթ ունեցողները հիշատակում էին այժմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Լիա Ախեջակովան առաջարկել է հարգել «երկնային հարյուրյակի» հիշատակը:

Ակցիայի ընթացքում «Թավշե լեզու» հակամրցանակը «ստի» համար շնորհել են ռուսական հեռուստատեսության հաղորդավարներ Եկատերինա Անդրեեւային, Վլադիմիր Սոլովյովին, Դմիտրի Կիսելյովին:

Կիրակի նման միջոցառումներ տեղի են ունեցել Պետերբուրգում, Սամարայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ