News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ռուսաստանին խորհուրդ է տվել «Ուկրաինայի սահմանից հեռացնել զորքերն ու դադարեցնել երկրի ապակայունացմանն ուղղված հետագա գործողությունները»:

Եվրամիության պաշտոնական կայքում ապրիլի 13-ին հրապարակված հայտարարության մեջ խորը անհանգստություն է արտահայտվում «Արեւելյան Ուկրաինայի տարբեր քաղաքներում զինված անձանց եւ անջատողական խմբերի կողմից իրականացված գործողությունների առիթով»:

«Ես վերահաստատում եմ ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինայի միասնականությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում նույնն անել»,- ասված է հայտարարության մեջ:

Քեթրին Էշթոնը նաեւ հաղորդել է, որ Եվրամիությունը բարձր է գնահատում կարգուկանոն պահպանելու ուղղությամբ ուկրաինական իշխանությունների հավասարակշռված ջանքերը՝ ուղղված երկրում իշխանության հաստատմանը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որոնք նախանշված են ապրիլի 17-ին, Ժնեւում, եւ կառուցողական երկխոսության մեկնարկին, որոնք կնպաստեն Ուկրաինայի շուրջ եւ ներսում իրավիճակի կայունացմանն ու լարվածության թուլացմանը»,- ընդգծել է Էշթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ