News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սովորական սկյուռն ամերիկյան Ֆորտ Ուեյն քաղաքին (Ինդիանա նահանգ) նյութական վնաս է հասցրել, որը համեմատվում է ուժեղ փոթորկի կամ ջրհեղեղի հետեւանքների հետ: Կենդանին վերջերս վերակառուցված հանրային կենտրոնում հոսանքի լարման տատանման պատճառ է դարձել: Հետեւանքները վերացնելու համար բյուջեից շուրջ 300 հազար դոլար է ծախսվելու:

Իշխանությունների վկայությամբ, սկյուռը պատահաբար հայտնվել է շենքի էներգահամակարգի տարրերից մեկի վրա: Հիմնանորոգումից հետո կենտրոնը բացվելու էր այս տարվա հունիսի 7-ին: Պատահարի արդյունքում լուրջ վնաս է հասցվել շենքի ջեռուցման, լուսավորության եւ օդափոխման համակարգերին: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սկյուռը հոսանքահարվել է:

Վնասված սարքավորումներն առաջիկայում կփոխարինվեն նորերով: Ծախսերի մեծ մասը փոխհատուցելու է ապահովագրությունը: Ենթադրվում է, որ, չնայած տեղի ունեցածին, հանրային կենտրոնը ժամանակին կբացվի: Շենքի վերանորոգումն իշխանություններին ընդհանուր առմամբ 4.5 մլն դոլար է արժեցել: Շենքում բասկետբոլի խաղահրապարակ կա, ֆուտբոլի ոչ մեծ դաշտ, ինչպես նաեւ քաղաքի բնակիչների ժամանցի շատ այլ վայրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ