News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կաթնամթերքի հանդեպ սիրո եւ տղամարդկանց անպտղաբերության միջեւ կապը պարզել են Հարվարդի գիտնականները (ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ): Բժիշկներն  հետազոտել են մի քանի տասնյալ տղամարդկանց՝ մի մասը կաթնամթերք գրեթե չէր օգտագործում, մյուսները օրական մի քանի անգամ կաթնամթերք էր ուտում(մեկ բաժինը 30 գրամ է): Անալիզներից հետո գիտնականները հաստատել են, որ կաթի եւ պանրի սիրահարների սերմնաբջիջների որակը 25 տոկոսով վատանում էր, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: 

Ամերիկացի գիտնակններն ասում են, որ տղամարդկանց սերմնատվության վրա բացասաբար է ազդում միայն ճարպով հարուստ կաթնամթերքը: Այդ դեպքում ճարպազերծված կաթն ու կեֆիրը, փորձագետների եզրակացության համաձայն, չի ազդում տղամարդկանց սերմնատվության վրա:

Իսկ ահա Սերմնատվության բրիտական համայնքի դոկտոր Ալլան Փեյսին, իմանալով ամերկացի իր գործընկերի հետազոտության արդյունքների մասին, չի համաձայնել դրանց հետ: Բրիտանացի գիտնականը վստահ է, որ կաթնամթերքն առհասարակ չի ազդում սերմնատվության վրա, դրա վրա ազդում է ավել քաշը: Իսկ քաշն ավելանում է ոչ միայն կաթից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ