News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկիրը կհանի տնտեսական ճգնաժամից:

«Շատ փորձված է, իր աշխատած բոլոր կառույցներում շատ լավ է աշխատել: Հավոզված եմ, որ լավ վարչապետ կլինի, անհատական լավ հատկանիշներ ունի: Երկիրը կհանի տնտեսական ճգնաժամից»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Հարցին` հնարավոր է ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մտնեն կոալիցիա, Վարդան Այվազյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն հստակ առաջարկ է արել, դրված են եղել չափանիշները, հիմա իրենք պետք է որոշեն մտնել, թե ոչ»:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ