News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը կոչ է անում Ուկրաինայի Արեւելքի մարդկանց գործիք չլինել օտար պատերազմում ընդդեմ սեփական երկրի:

«Ես դիմում եմ մեր երկրի Արեւելքի բոլոր հայրենակիցներին՝ գործիք մի եղեք օտար եւ ցինիկ պատերազմում ընդդեմ սեփական երկրի: Մի աջակցեք նրանց, ովքեր ցանկանում են  կործանել խաղաղությունն ու հանգստությունը եւ ձեր շրջանը հրում են տնտեսական աղետի անդունդը, քաղաքացիական հակամարտության անդունդը»,- ասել է Տուրչինովը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Դրա հետ մեկտեղ Լուգանսկում ՈւԱԾ մարզային վարչության շենքի մոտ ռուսամետ ակտիվիստներն ամրապնդում են բարիկադները, հաղորդում է ՈւՆՆ-ը:

Սլավյանսկում կրակ են արձակել ուղեւորներով մեքենայի վրա: Թե ով է այդ պահին գտնվել մեքենայում, հայտնի չէ: Կրակոցի ձայները լսող մարդկանց խոսքով՝ լսել են մոտ 10 կրակոց:

Խարկովում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, քաղխորհրդի շենքի մոտ ռուսամետ ակտիվիստների բախումները իրավապահ մարմինների հետ դադարել են: Ապրիլի 13-ին Խարկովում անհանգիստ էր. «Հանուն միացյալ Ուկրաինայի» հանրահավաքի ավարտից հետո դաշնայնացման կողմանկիցները հարձակվել են ակցիայի ցրվող մասնակիցների վրա՝ կիրառելով մահակներ, փայտեր ու խլացնող նռնակներ: Հարձակման հետեւանքով 50 տուժող բժշկական օգնության կարիք է զգացել, մոտ 10-ին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ