News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437,812, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 2,374-ով:

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով, ԱՊՊԱ համակարգի հատուցման ցուցանիշները ընդհանուր առմամբ նվազել են` պայմանավորված սեզոնայնությամբ (տվյալ երեւույթը զգալիորեն ազդել էր նաեւ 2013 թվականի մարտ ամսին գրանցված ցուցանիշների վրա):

Մարտ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 914 մլն դրամ, ինչը փետրվար ամսվա համեմատ նվազել է 121 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ եւս զգալի նվազել է` կազմելով 4,548 դիմում, նախորդ ամսվա 5,588-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. մարտ ամսվա դրությամբ կազմել է`190,519 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը մարտ ամսվա դրությամբ, եռամսյակային կտրվածքով, կազմել է 62%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ