News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայտնի երգիչ Ֆորշն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

«Վիճակը լավ է, այսօր դուրս ենք գրում: Եթե հետագայում գանգատներ ունենա, կդիմի պոլիկլինիկա»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ֆորշն ապրիլի 10-ին տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ հայտնաբերվել էր ենթաստամոքսային գեղձի բորբոքում:

Տպել
Ամենաշատ