News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել»  ընկերության աշխատակիցները եւ ղեկավարական անձնակազմը մասնակցեցին ապրիլի 12-ին կայացած համաքաղաքային ծառատունկին եւ շաբաթօրյակին։ Նախաձեռնության շրջանակում Beeline թիմը մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացրեց ընկերությանը պատկանող բոլոր տարածքներում, վաճառքի եւ սպասարկման գրասենյակների շրջակայքում, ինչպես նաեւ մասնակցեց կանաչապատման աշխատանքներին Հաղթանակի զբոսայգում։ 

«ԱրմենՏել» ընկերության հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի հանդեպ չի սահմանափակվում միայն այս միջոցառմամբ։ Դեռեւս 2012 թվականին ընկերությունում մեկնարկել է  «Էկո օֆիս» նախագիծը, որի շրջանակում մինչ օրս իրականացվել է ավելի քան 80 միջոցառում՝ ուղղված բնական պաշարների օգտագործման օպտիմալացմանը եւ շրջակա միջավարի պահպանմանը։

«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս բնապահպանական հարցերին: Երկար տարիների ընթացքում մենք իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, վստահ լինելով, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է նաեւ ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ապահովմամբ: Հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ եւ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանմանը մեր բիզնեսի փիլիսոփայությունն է, եւ մենք շարունակելու ենք իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կդարձնեն մեր կյանքն ավելի գեղեցիկ եւ լավը», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բնապահպանական հարցերին ուղղված միջոցառումները բարձր գնահատականի են արժանացել նաեւ հանրության կողմից։  2013 թվականին «ԱրմենՏել» ընկերությունը ճանաչվեց էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ՀՀ բնապահպանության նախարարաության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության եւ Հայաստանի Գործատուների Հանրապետական միության կողմից «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» մրցույթի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ