News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական պատերազմը Սիրիայի դեմ գաղութային ագրեսիայի ամենավտանգավոր դրսեւորումներից է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի դասախոսական եւ ասպիրանտական կազմի հետ հանդիպմանը: 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ պետության ղեկավարն ընդգծել է, որ արաբական աշխարհն ի սկզբանե հիմնադրվել է արաբականության  եւ իսլամի անքակտելի կապի գաղափարով: Ուստի այս  սկզբունքին հետեւելը արաբական պետություններում անվտանգության, գաղափարական եւ սոցիալական կայունության  վերականգնման կարեւորագույն գործոններից է: Նրա խոսքով՝ Արեւմուտքը փորձում է բնաջնջել այս գաղափարախոսությունը՝ արաբական տարածաշրջանը վերահսկելու համար: Երբ այդ փորձերը ձախողվեցին, սկսեցին գաղափարախոսության էությունը փոխելուն ուղղված տերմինների աճպարարությունը: Այս առթիվ նախագահն ընդգծել է գիտության եւ մշակույթի գործիչների կարեւոր դերակատարումը:

Նախագահ Ասադը նշել է, որ Սիրիայի վրա հարձակում է իրականացվում ոչ միայն կարեւոր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով, այլեւ տարածաշրջանում պատմական կարեւոր դերի եւ արաբ ժողովուրդների վրա մեծ ազեցության համար:  «Այն, ինչին այսօր ենթարկվում է Սիրիան, նրա ինքնիշխանությունը քայքայելու եւ երկիրը թուլացնելու փորձ է, որպեսզի ստիպեն հանուն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի շահերի փոխել քաղաքական ուղղությունը: Դրանով է բացատրվում  իսրայելական գործոնի  ի հայտ գալը` զինված ահաբեկչական խմբավորումներին աջակցելիս: Սիրիայի ճգնաժամում  բեկումնային պահ է. բանակը եւ զինված ուժերը շարունակում են հաջաղություններ գրանցել ահաբեկչության դեմ պայքարում, իսկ սոցիալական պլանում ընդլայնվում է ազգային հաշտեցման գործընթացը եւ աճում հակասիրիական ագրեսիայի իրական նպատակների ընկալումը ժողովրդի կողմից:  Իշխանությունները ձգտում են վերականգնել անվտանգությունը եւ կայունությունն այն շրջաններում,  որոնք ենթարկվել են ահաբեկիչների հարձակումներին, որպեսզի այնուհետ ձեռնամուխ լինեն ահաբեկչության օջախների ոչնչացմանը», - ընդգծել է Բաշար Ասադը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ