News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂ Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական կողմի՝ հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ մեղադրանքները:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, իբրեւ, երկու զինծառայող է վիրավորվել, իրականությանը չեն համապատասխանում:

«Պաշտպանության բանակի առաջին գծում գտնվող ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն ապատեղեկատվություն են»,-ընդգծել է Հասրաթյանը:

Ինչպես ԱՊԱ-ն է հաղորդում, «ճակատային գծում» (հստակ ուղղությունը չի նշվում, ինչը տեղեկատվության հավաստիությունը կասկածելի է դարձնում), իբրեւ թե, վիրավորվել են զինվորներ Էլմիրադ Գուրբանալիզադեն ու Ասիմ Գուլիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ