News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինան պատրաստ է ռուսական գազի համար հազար խմ-ի դիմաց 386 դոլար վճարել, «Ռեյթեր» գործակալությանը հայտնել է Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Ստեփան Կուբիվը՝ Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային ժողովի կուլուարներում:

 Հիշեցնենք, դեկտեմբերին ձեռքբերված պայմանավորվածությամբ ռուսական գազի սակագինը առաջին եռամսյակում Ուկրաինայի համար կազմում էր 268,5 դոլար՝ հազար խմ-ի դիմաց: Ապրիլի 1-ից «Գազպրոմը» գինը դարձրել էր 385,5 դոլար, քանի որ Կիեւը չէր վճարել նախորդ եւ ընթացիկ մատակարարումների համար:

Ապրիլի 3-ին հայտարարվել էր Խարկովի 2010թ. համաձայնագրերը չեղյալ հայտարարելու եւ զեղչերի վերացման մասին, որոնք տրամադրվել էին Ղրիմում Սեւծովյան նավատորմի մնալը երկարաձգելու դիմաց, եւ գինն աճել էր մինչեւ 485 դոլարի:

Նախկինում Ուկրաինայի իշխանություններն ընդունելի սակագին էին նշել 268 դոլարը: Կուբիվը հայտարարել էր, որ Կիեւը կվճարի բոլոր հաշիվները:

Ապրիլի 8-ի տվյալներով` «Գազպրոմին» Ուկրաինայի ունեցած մեկ տարվա պարտքը կազմում է  2,2 միլիարդ դոլար:

Մինչեւ տարեվերջ այն կարող է ավելանալ 5-6 միլիարդ դոլարով, հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Մեդվեդեւ. Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին 16,6 մլրդ ԱՄՆ դոլար է կազմում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ