News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները ամենահին եւ գերազանց պահպանված սրտանոթային համակարգն են հայտնաբերել: Այն ներկայումս արդեն քարացած հոդվածոտանու է պատկանել:

Հայտնաբերված սրտանոթային համակարգը պեղված Fuxianhuia protensa հոդվածոտանու ներսում` մուգ ածխածնային հետքի տեսքով է պահպանվել: Գիտնականների գնահատմամբ, կենդանին ապրել է 520 մլն տարի առաջ եւ, այնումամենայնիվ, արյան շրջանառության բարդ համակարգ է ունեցել: Ժամանակակից օմարներին, սարդերին եւ հազարոտանիներին հեռավոր ազգակից գտածոն հայտնաբերվել է Չինաստանում: Կենդանին ունեցել է մարմնի կենտրոնում տեղակայված սիրտ եւ դեպի աչքերը, բեղիկները, ուղեղն ու թաթերը ձգվող արյունատար անոթներ: Նոր բացահայտումը գիտնականներին հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ խմբի էվոլյուցիայի վաղ էտապները:

Քարացուկի ռենտգեն հետազությունն իրականացրել են Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող գիտնականներ: Գտածոն ուղիղ ապացույցն է այն բանի, որ արդեն 520 մլն տարի առաջ հոդվածոտանիները զարգացած, բարդ եւ մինչ այժմ ճանաչելի օրգանային համակարգ են ունեցել, Mail Online-ին վկայակոչելով հայտնում է FederalPost պարբերականը:

Հոդվածոտանիները ժամանակակից ամենատարածված կենդանական խումբն են ներկայացնում: Նրանց թվում կան տարբեր ձեւեր եւ չափեր ներկայացնող տեսակներ: Այնուամենայնիվ, այդ կենդանիների սրտանոթային համակարգի հիմնական մեխանիզմներից մի քանիսը խմբի բոլոր անդամների համար նույնական չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ