News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

86-ամյա կնոջ որդին դատի է տվել  ծերանոցին: Հայցի հիմք է հանդիսացել լուսանկարը, որը տղամարդը հայտնաբերել է մոր իրերի մեջ:

Լոնգ Այլենդի ծերանոցի կենվոր 86-ամյա Բերնիս Յանգբլադի որդին մորն այցելության ընթացքում նրա իրերի մեջ անվայել լուսանկար է հայտնաբերել:

Տեսարանն այնքան է ցնցել Ֆրանկլին Յանգբլադին, որ նա որոշել է հայց ներկայացնել ծերանոցի դեմ, հայտնում է FederalPost-ը՝ վկայակոչելով  New York Post-ը:

Բանն այն է, որ լուսանկարում պատկերված է եղել Բերնիսի վրա հակված մերկապարող, որը հետեւում էր իր վարտիքից ներս թղթադրամներ դնելու տարեց կնոջ փորձերին:

Այդ լուսանկարում երեւում էր, որ հաստաության անձնակազմը տեղյակ է եղել կատարվածի մասին. Կադրում հայտնված բուժքույրը ցնցված եւ հիացած նայում էր ծեր կնոջից դրամ  ստացող կիսամերկ պարողին:

Զայրացած տղամարդը հիվանդասենյակի կողքով անցնող աշխատակցուհուց բացատրություն է պահանջել. բուժքույրը հարձակվել է նրա վրա եւ փորձել խլել լուսանկարը:

«Ֆրանկլին Յանգբլադը այդ լուսանկարը գտել էր իր մոր իրերի միջից ` հունվարին կատարած այցի ժամանակ: Յանգբլադ ընտանիքը հայտնել է իր վրդովմունքը, սակայն արհամարհանքի է արժանացել,- ասվում է ընտանիքի փաստաբանների ներկայացրած հայցում: -  Հիվանդ Բերնիս Յանգբլադը զարմացած էր իր վրա հակված տղամարդու մերկության տեսարանից: Այսպիսով,  ոչ իր կամքով տղամարդու մերկապար  դիտած կինը դարձել է սեռական ամոթալի մոլագարության զոհ»:

Հայցում նաեւ նշվել է, որ մեկապարողները պարբերաբար այցելել են ծերանոց, եւ ծերերի համար էրոտիկ պարերը սովորական երեւույթ էին:

Միաժամանակ հաստատության աշխատակիցները պնդում են, որ նման  միջոցառումների նախաձեռնողը հենց թոշակառուներն են եղել, որոնք մերկապարողների այցերը հիանալի ժամանց են համարել:

86-ամյա կնոջը հասցված վնասը հայցում յոթնանիշ գումարով է արտահայտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ