News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերջերս բրիտանական Թելֆորդ քաղաքի տան սեփականատերերը տեղի իշխանություններին բողոքել էին կոյուղուց եկող ձկան հոտից: Խնդրի լուծմամաբ զբաղվել են համապատասխան մասնագետները:

«Մեզ հանձնարարված էր պարզել տհաճ հոտի պատճառը ու մենք չէինք ակնկալում, որ կհանդիպենք պիրանիների: Երբ մենք հայտնաբերեցինք նրանց, ձկներն արդեն սատկել էին: իհարկե, տարիներ շարունակ մենք կոյուղուց տարբեր իրեր ենք հանել, սակայն այս անգամ ապշել էինք»,-հաղորդել են նրանք:

Մասնագետները ենթադրում են, որ գիշատիչ ձկներին կոյուղին է նետել էկզոտիկ կենդանիների անհայտ սիրահարը:

FederalPost-ը հաղորդում է, որ չնայած կենդանիների հայտնաբերմանը, բնակիչները շարունակում են ահաբեկված մնալ՝ կարծելով, որ, հնարավոր է, որ նրանց մի մասը դեռ կենդանի է ու կարող է սպառնալիք հանդիսանալ նրանց առողջության ու կյանքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ