News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում մարտի 31-ին, ժամը 04.57-ին, ահազանգ էր ստացվել, որ դիմակով եւ զենքով մտել են Նորագավիթ թաղամասի բենզալցակայան, աշխատողներից պահանջել գումար եւ վերցնելով պատուհանափեղկի վրա եղած գումարը` դիմել փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 10-ին բերման են ենթարկվել Մանուկ Ա.-ն, Արտավազդ Դ.-ն, Էրիկ Հ.-ն (երեքն էլ 1993 թ. ծնված), 1982 թ. ծնված Մանուել Գ.-ն եւ 1995 թ. ծնված Արաքս Մ.-ն:

Արտավազդ Դ.-ն խոստովանել է, որ մարտի 31-ին, ժամը 04.15-ին, ինքը եւ Մանուկ Ա.-ն մուտք են գործել Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 2/5 հասցեում գտնվող բենզալցակայան եւ զենքի սպառնալիքով` լիցքավորողներից հափշտակել 5.000 դրամ:

Բացահայտվել է նաեւ նշված դեպքից մեկ օր առաջ կատարված մեկ այլ ավազակային հարձակում. մարտի 30-ին, ժամը 15.10-ին, Երեւանի Արցախի փողոցում գտնվող բենզալցակայանի հերթափոխի պետը ահազանգել էր ոստիկանություն, որ գիշերը, ժամը 04.20-ից մինչեւ ժ.04.30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված անձը մուտք է գործել բենզալցակայան եւ ատրճանակի սպառնալիքով` լիցքավորողներից հափշտակել 32.000 դրամ:

Արտավազդ Դ.-ն խոստովանել է, որ մարտի 30-ին, ժամը 04.20-ից մինչեւ ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում, ինքը, Էրիկ Հ.-ն եւ Մանուկ Ա.-ն դեռեւս չպարզված «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ծառայության ավտոմեքենայով գնացել են Արցախի պողոտայի թիվ 23/5 հասցեում գտնվող բենզալցակայանի հարակից շենքերից մեկի բակ, որտեղ Մանուկ Ա.-ն եւ Էրիկ Հ.-ն մնացել են մեքենայում, իսկ ինքը նախապես իր հետ վերցրած գազային ատրճանակով եւ դիմակավորված` մուտք է գործել բենզալցակայան եւ զենքի սպառնալիքով լիցքավորողներից հափշտակել 32.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դիմակը, ատրճանակը եւ տաքսի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու բաժին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ