News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 10-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բերման էին ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, կոտրելով Արարատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների խանութի ապակին` գողացել է 2 «Պլանշետ» եւ 2 բջջային հեռախոս:

Խանութի սեփականատերը Վոլոդյա Զ.-ին պարտավորեցրել է վերադարձնել գողացված ապրանքի եւ խանութի կոտրած ապակու ողջ գումարը: Վերջինս վերադարձրել է 470.000 դրամ` գողացված ապրանքների դիմաց եւ 250.000 դրամ` կոտրած ապակու համար, որպես փոխհատուցում:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ