News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանում «սեւ ոսկու» արդյունահանման ծավալները կարող են մեծանալ` անտեսելով երկրի հանդես կիրառվող խիստ տնտեսական պատժամիջոցները եւ ՕՊԵԿ-ի կողմից սահմանված քվոտաները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիջան Զանգանեն:

Անցած տարի, դեկտեմբեր ամսվա վերջին պաշտոնական Թեհրանը հայտարարությամբ էր հանդես եկել այն մասին, որ պատժամիջոցների չեղարկման դեպքում երկիրը այնքան նավթ է արդյունահանելու, որքան տեխնիկական հնարավորությունները թույլ կտան:

Զանգանեն նշել է, որ պատրաստ է շահագործել բոլոր նավթային աղբյուրները` չնայած այն բանին, որ արեւմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները մեծ հարված են հասցնում երկրի էներգետիկային, հաղորդում է «Վեստի Էկոնոմիկան»:

«Հուսով ենք, որ այդ պատժամիջոցները կթեթեւացվեն, սակայն ամենախիստ հանգամանքների վրա հենվելով ճանապարհային քարտեզ ենք մշակել, այսինքն` այն պարագայի համար, եթե երկրի հանդեպ կիրառվող ներկայիս ռեժիմը փոփոխություններ չկրի»,- հայտնել է նախարարը:

Համաձայն նավթ արտահանող երկրների կազմակերպության ամենամսյա զեկույցի, ընթացիկ տարվա մարտին Իրանը օրական 2,79 մլն բարել նավթ է արդյունահանել: Սա 3,5 տոկոսով բարձր է 2013թ. միջին ցուցանիշից: Զանգանեն կարծիք է հայտնել, որ մարտից սկսված ֆինանսական տարվա ընթացքում արդյունահանման ծավալը կարող է օրական, 4,2 մլն բարելի հասնել:

Իրանը նավթի համաշխարհային պաշարի 9 տոկոսը եւ ՕՊԵԿ-ի անդամ երկրների պաշարի 12 տոկոսն է տիրապետում: Ցուցանիշով երկիրը զիջում է միայն Վենեսուելային եւ Սաուդյան Արաբիային: Համաձայն հնգամյա զարգացման ծրագրի, որ 2010թ. է մեկնարկել, Իրանը նպատակ ունի օրական 5 մլն բարել արդյունահանման հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ