News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում Զատիկին կլինեն միայն տեղական ու թարմ ձվեր: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ապարատի պետի տեղակալ ու ստուգումների համար պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Ծառայությունը ստուգումներ է անցկացրել Երեւանի, Լոռիի ու Շիրակի մարզերի տնտեսվարող սուբյեկտների շրջանում: Ծառայությունը երկու անգամ առգրավել է ժամկետանց ձվերը՝ առաջին անգամ չորս հարյուր հատ, երկրորդ անգամ՝ 4,8 հազար: Ձվերը հիմնականում առգրավվել են ներկրողների պահեստներից:

Ղուլյանի խոսքով՝ Զատիկին շուկայում ներկրված ձվեր չեն լինի: «Արտերկրից վերջին խմբաքանակը ներկրել են մարտի 19-ին: Մանրածախ առեւտրի համար նախատեսված ձվերի ժամկետը 25 օր է: Դա նշանակում է, որ դրանք արդեն պետք է վաճառված լինեն, իսկ եթե մնացորդ է եղել, դրանք պետք է հետ վերադարձված լինեն»,-ասել է Ղուլյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում ձվի զանգվածային ներմուծում տարեսկզբից ի վեր տեղի չի ունեցել, իսկ այդ խմբաքանակը կազմել է 2,9 մլն հատ: Հունվար-փետրվարին Հայաստանում ներքին արտադրությունը կազմել է 59,6 մլն հատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ