News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակիչները չեն տեսնի լուսնի՝ այս տարվա մեջ առաջին լիարժեք խավարումը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, խավարումը, որը տեղի կունենա ապրիլի 14-ի գիշերը, կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 04:54-ին ու կտեւի մեկ ժամ տասնյոթ րոպե: Մասնակիորեն կտեւի 3,5 ժամ:

Երեւանի ժամանակով խավարումը կսկսվի ժամը 08:54՝ լուսավոր ժամի: Հենց այդ պատճառով էլ Հայաստանի, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի բնակիչները այս տարվա լուսնի երկու խավարումներից առաջինը չեն տեսնի: Երկրորդ խավարումը տեղի կունենա հոկտեմբերի  8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ