News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությունը որպես այդպիսին չի ձեւավորվի, սա պահ է, որը արագ կանցնի, եւ Հայաստանը կշարունակի իր ուղին որպես անկախ պետություն: Այս մասին ապրիլի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

Ըստ նրա` ներկայումս ՄՄ երկրների միջեւ բանակցություններ են տարվում նախարարների մակարդակով` Եվրասիական միություն ձեւավորելու կապակցությամբ:  «Հայաստանին շտապեցնում էին միանալ ՄՄ-ին, որպեսզի այն դառնա Եվրասիական միության համահիմնադիր, սակայն այժմ առանց Հայաստանի են քննարկվում միասնական արժույթի հարցերը, ինչը նշանակում է, որ Հայաստանին խաբել են», - ասել է արեւմտամետ ընդդիմադիրը:

Արզումանյանը նաեւ նշել է, որ Հայաստանը պետք է վերանայի «Գազպրոմի» հետ պայմանագիրը, «որը սնանկացման ճանապարհին է»: «Եթե Եվրոպան շարունակի պատժամիջոցները, ապա Ռուսաստանում, եւ հետեւաբար Հայաստանում, գազի սակագինը կբարձրանա, եւ մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Հայաստանի համար ելքը Իրանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելն է` Իսլամական Հանրապետությունից այլընտրանքային գազ ստանալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ