News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության կազմում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ: NEWS.am-ի տեղեկություններով՝ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերը, օրինակ՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հեռացողների շարքում կլինեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

Իր հետագա պաշտոնավարման հարցի վերաբերյալ Դավիթ Սարգսյանը խնդրեց դիմել իր մամուլի քարտուղարին: Իսկ Վաչե Գաբրիելյանն էլ նշեց, որ դեռ հայտնի չի՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: «Կլինի այն, ինչ կլինի»,- նշեց նա: Հարցին, թե դուք պատրաստ եք հեռանալու պաշտոնից, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ ինքը պատրաստ է լավագույն զարգացումներին երկրի համար: Իսկ թե իր հեռանալը լավագույն զարգացո՞ւմն է երկրի համար՝ հարցին էլ պատասխանեց, որ ինչ-որ երկրի համար լավագույնն է, դա էլ կլինի: Իսկ մյուս հավանական հեռացող նախարարների պաշտոնակատարները չէին պատասխանում հեռախոսազանգերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ